«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Ամփոփվել են Հեքըթոն (ՅԱՆ) և «ATS 2012» նորարական տեխնոլոգիաների մրցույթները

Ամփոփվել են Հեքըթոն (ՅԱՆ) և «ATS 2012» նորարական տեխնոլոգիաների մրցույթները
27.12.2012 | 11:28

Վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 26-ին մասնակցել է Հայաստանում երկրորդ անգամ անցկացված Հեքըթոն [ՅԱՆ] նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթի և «ATS 2012» մրցանակաբաշխության ամփոփմանը նվիրված միջոցառմանը:

Հեքըթոն (ՅԱՆ) մրցույթին մասնակցել են և ժյուրիին իրենց գաղափարն են ներկայացրել 37 թիմեր՝ 130 մասնակիցներով:

Մրցանակներ են հանձնվել Մայքրոսոֆթ տեխնոլոգիայի հենքով լավագույն լուծում, լավագույն Windows 8 հավելված, լավագույն Windows հեռախոսային հավելված, լավագույն Android հավելված, լավագույն iOS հավելված, համայնքային խնդիրների լավագույն լուծում, լավագույն մեդիա նախագիծ և PicsArt հեռախոսային հավելվածի համար ֆոտո էֆֆեկտներ անվանակարգերում հաղթող ճանաչված թիմերին:

Եթե նախորդ տարվա Հեքըթոն (ՅԱՆ)-ն ուղղված էր Երևան քաղաքի խնդիրների լուծմանն, ապա Հեքըթոն (ՅԱՆ) 2012-ը չուներ թեմատիկ սահմանափակում:

Սիլիկոնյան հովտում սկիզբ առած միջոցառման այս ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի եւ ծրագրավորողների ու այլ մասնագետների համագործակցության միջոցով ընդամենը 24 ժամում մշակել և ժյուրիին ներկայացնել թեմատիկ սահմանափակում չունեցող իրենց գաղափարը և առաջարկվող լուծման (ծրագրի) հավելվածի նախատիպը:

«ATS 2012» մրցանակաբաշխության (տարվա լավագույն նորաստեղծ ընկերությունների) ընտրական փուլում ներկայացվել էին 20 նախագիծ, որոնցից ATS մրցանակներ հանձնվեցին լավագույն B2B (բիզնեսը բիզնեսի համար) լուծում, լավագույն B2C (բիզնեսը սպառողի համար) B2G (բիզնեսը կառավարության համար) լուծում և հանդիսատեսի ընտրություն անվանակարգերում լավագույնը ճանաչվածներին:

Դիտվել է՝ 1350

Մեկնաբանություններ